Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

ՈՒ քանի՜-քանի անասուն է ապրելու Կորեյկոյի պես

ՈՒ քանի՜-քանի անասուն է ապրելու Կորեյկոյի պես
29.03.2025 | 15:52

Պատկերացրեք՝ մի առավոտ զարթնում ես ու տեսնում, որ քպ չկա, ցնդել ա, անհետացել։

Էլ ոչ հարևանիդ ես ճանաչելու, ոչ գործընկերոջդ, ոչ բարեկամիդ, ոչ էլ տաքսու շոֆերին։

Նրանք է՛լ այլասերված չեն լինելու, ավելի շուտ՝ պարտակելու են այլասերվածությունը ու պարտակվելու են իրենք իրենց մեջ, որովհետև դրա համար էլ չեն խրախուսվելու, չեն վճարվելու։

Աչքերիդ չես հավատալու, կարծելու ես այդ ամենը երազ է եղել, երկարատև երազ։

Նույնիսկ սաֆարյան ստյոպին չես ճանաչելու։ Նա այդուհետ ապրելու է Կորեյկոյի պես՝ համեստ, աննկատ կյանքով, բայց դրսից ու ներսից միլիարդներ կուտակած։

ՈՒ քանի՜-քանի անասուն է ապրելու Կորեյկոյի պես։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5124

Մեկնաբանություններ